Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Առաքել Մովսիսյանը խախտել է էթիկայի կանոնները

Առաքել Մովսիսյանը խախտել է էթիկայի կանոնները
02.06.2014 | 13:31

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) խախտել է էթիկայի կանոնները: Այս մասին որոշում է կայացրել ԱԺ էթիկայի հանձնաժողովը` չորս լրագրողների դիմումի քննարկման արդյունքում:
Հիշեցնենք, որ 2013-ի դեկտեմբերի 23-ին ԱԺ արտահերթ նիստում հայ-ռուսական գազային համաձայնագրերի վավերացման քվեարկության ժամանակ ՀՀԿ-ական պատգամավորը վիրավորել էր բողոքի ակցիա իրականացնող լրագրողներին: «Էս կապիկներին հանեք ըստից»,-ասել էր Առաքել Մովսիսյանը: Լրագրողներ Գրիշա Բալասանյանը, Աննա Եղիազարյանը, Սարգիս Խանդանյանը և Հակոբ Կարապետյանը դիմել էին ԱԺ էթիկայի հանձնաժողովին` պահանջելով գնահատական տալ ՀՀԿ խմբակցության պատգամավորի վարքագծին:

Դիտվել է՝ 1742

Մեկնաբանություններ